Աշխարհ

28.09.2015 20:15


Հոլիվուդյան աստղի տունը վարձով է տրվում օրական 595 դոլարով

Հոլիվուդյան աստղի տունը վարձով է տրվում օրական 595 դոլարով

Ուշագրավ հայտարարություն է հայտնվել «Airbnb» կայքում, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ: Մարդկանց առաջարկվում է օրական 595 դոլարով վարձակալել տունը, որտեղ ապրում էին հոլիվուդյան աստղ Էմիլի Բլանշեթը և նրա ամուսին Ջոն Կրասինսկին:

Առանձնատունը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդյան բլուրներում: Տունն ունի 6 ննջասենյակ, 3 լոգասենյակ, լվացքատուն, ներքին այգի և 10 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Առանձնատունը վարձակալելու համար տանտիրոջն անհրաժեշտ է միանգամից տալ գումարի մի մասը, ինչպես նաև վճարել հավաքարարի ծառայությունների համար: Բացի այդ, նշվում է, որ առանց տանտերերի հետ խորհրդակցելու՝ չի թույլատրվում ֆոտոսեսիաներ և երեկույթներ կազմակերպել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը