Աշխարհ

29.09.2015 11:34


Պուտինն ու Օբաման «օգտակար և անկեղծ» հանդիպում են ունեցել

Պուտինն ու Օբաման «օգտակար և անկեղծ» հանդիպում են ունեցել

ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:

Բանակցությունները սպասվածից երկար են տևել՝ մոտ 1 ժամ 40 րոպե։

Դրանից հետո Օբաման հրաժարվել է մեկնաբանություններով հանդես գալ լրագրողների համար, իսկ Պուտինը նշել է, որ բավականին օգտակար և անկեղծ հանդիպում էր:

«Շատ կառուցողական հանդիպում էր. մենք շփման մի շարք եզրեր գտանք, բայց որոշ տարաձայնություններ մնում են»,- ասել է Պուտինը։

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են ուկրաինական հակամարտության և Սիրիայի ճգնաժամում Ռուսաստանի մասնակցության հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը