Աշխարհ

29.09.2015 14:16


Էրդողանը կեղծ դիպլոմով է նախագահ դարձել

Էրդողանը կեղծ դիպլոմով է նախագահ դարձել

Թուրքիայի «Ժողովրդի փրկություն» (HKP) կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով նախագահի պաշտոնից հեռացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ նրա դիպլոմը կեղծ է։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ Թուրքական «Haber3» կայքի փոխանցմամբ՝ HKP-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է Թուրքիայի նախագահի պաշտոնից հեռացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ արդեն 2 ապացույց կա, որ նա չունի նախագահ լինելու համար անհրաժեշտ 4-ամյա բարձրագույն կրթություն, իսկ նրա դիպլոմը կեղծ է։

Պահանջի հիմք են հանդիսացել հետազոտող Էրգյուն Փոյրազի ուսումնասիրություններն ու Էրդողանի դիպլոմի միջուկի հրապարակումը, որը տարբերվել է այն դիպլոմից, որն ավելի վաղ պաշտոնապես հրապարակվել էր։ Էրգյուն Փոյրազը պնդել է, որ 2 դիպլոմն էլ կեղծ է, եւ պետք է դադարեցվի Էրդողանի պաշտոնավորումը որպես նախագահ։

Փոյրազը շեշտել է, որ այն տարիներին, թե, իբր, Էրդողանը սովորել է համալսարանում, իրականում աշխատել է Ստամբուլի տրանսպորտային վարչությունում լրիվ գրաֆիկով։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը