Աշխարհ

30.09.2015 11:18


Լեհաստանում գտնված «ջրահարսը» փոթորկել է համացանցը (տեսանյութ)

Լեհաստանում գտնված «ջրահարսը» փոթորկել է համացանցը (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Լեհաստանում: Ինչպես տեղեկացնում է «Sfora»-ն, լեհական լրատվամիջոցները «YouTube»-ում սեպտեմբերի 24-ին հրապարակված «Ի՞նչ է սա» վերնագրով տեսանյութ են հրապարակել, որում երևում է՝ ինչպես են սպիտակ պաշտպանիչ համազգեստներով մարդիկ գետից ջրահարս դուրս բերում:

Տեսանյութը դիտած օգտատերերի կարծիքները կիսվում են: Ոմանք պնդում են, որ տեսանյութը ջրահարսերի գոյության ապացույցն է, իսկ ոմանք համոզված են, որ գետի ափին պարզապես ֆիլմ էին նկարահանում:

Մեկնաբանելով տեսանյութը՝ Վարշավայի քաղաքապետ Յարոսլավ Յուզիվյակը հայտարարել է, որ Վիսլայից իսկապես ջրահարսեր են դուրս բերել, որոնք գիշերը հայտնվել են կոյուղային համակարգում և չեն կարողացել ինքնուրույն ազատվել: Քաղաքապետը հայտարարել է, որ հեքիաթային արարածներին ոչինչ չի սպառնում, և նրանց տեղափոխել են հատուկ լաբորատորիա` փորձաքննություններ անցկացնելու։ Ավելին` նրանց նախատեսվում է աջակցություն ցուցաբերել և պատվավոր քաղաքացիների կարգավիճակ շնորհել, քանի որ ջրահարսը հանդիսանում է Վարշավայի խորհրդանիշ:

Սակայն իրադարձությունից քիչ անց պարզվել է, որ տեսանյութն ընդամենը կատակ էր, որը նկարահանվել էր խոշոր թանգարանների և մշակույթի կենտրոնների կողմից կազմակերպված Նոր վարշավցիների փառատոնի շրջանակներում: Այդկերպ կազմակերպիչները փորձել են խրախուսել քաղաքացիներին քննադատաբար մտածել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը