Աշխարհ

30.09.2015 18:03


Դիզայներները միլիարդատերերին լողացող կղզիներ են առաջարկում (լուսանկար)

Դիզայներները միլիարդատերերին լողացող կղզիներ են առաջարկում (լուսանկար)

Դիզայներները նոր նախագիծ են մշակել միլիարդատերերի համար: Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, նրանց առաջարկվում է մոռանալ իրենց զբոսանավերի մասին և ձեռք բերել լողացող կղզիներ:

Աղբյուրի փոխանցմամբ` «Կոկոմո Այլենդ» կղզու ամենաբարձր կետում գտնվելու է 80 մ բարձրությամբ պենտհաուզ: Բացի այդ, կղզում նախատեսվում են ուղղաթիռի համար կայանատեղի, ջրվեժներ, բար, սպա կենտրոն, լողավազան և այլն:

Դիզայներների կարծիքով նմանատիպ կղզում կարելի է կառուցել խաղատուն, հյուրանոց կամ որևէ ընկերության կենտրոնական գրասենյակ: Նշվում է, որ կղզիները նախագծվելու են՝ հաշվի առնելով պատվիրատուների ցանկությունները, այդ պատճառով էլ երկու միանման կղզի չի լինելու:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը