26.04.2024 ● 21:42
26.04.2024 ● 16:29
26.04.2024 ● 12:25
01.10.2015 ● 00:05
Առանց այն էլ ձեր խելքի պուտուկը դատարկ է, ուրեմն պետք չէ այն ի ցույց դնել:
Հայկական շոՎու-բիզի «աստղերը» խելագարության շեմին են.
–մեկն ասում է` աշխատավարձիս կրկնապատիկը կտամ սահմանամերձ գյուղերին,
–մյուսն ասում է` կյա՛նքս կտամ,
–երրորդը թոքերն է աճուրդի հանել,
–չորրորդը` սիրտն ու փայծաղը,
–հինգերորդը մազերի ժելեն է ծախում,
–վեցերորդը խոստանում է այլեւս վաո՜ւ չգոռալ,
–յոթերորդը երդվում է, որ այսուհետ առանց դուդուկի «արանժիրովկա» չի անի,
–ութերորդը պարտավորվում է գյուղացու էրեխու համար կոշիկ առնել,
–իններորդը` գյուղացու խանութի պարտքերը փակել,
–տասներորդը հայտարարում է, որ յայլուղը կկապի ու կգնա գյուղացու հետ թութուն շարելու,
–տանմեկերորդը կուրծքը ծեծելով վազում է սահմանամերձ գյուղ, որ գիշերով խաղողի բերքահավաքին մասնակցի,
–տասներկուերորդը մխիթարում է վարկերի տակ մնացած գյուղացուն,
–տասներեքերորդը ռազմահայրենասիրական ոգով հավատացնում է գյուղացուն, որ հողն ու հայրենիքը լքելը լավ բան չի,
–տասնչորսերորդը խոստանում է բարձրացնել մարդկանց եւ անասունների ծնելիության մակարդակը,
–տասնհինգերոդը` կազմակերպել գյուղերում մնացած պառավների եւ բիձեքի ժամանցը,
–տանվեցերորդը պնդում է, որ կկասեցնի խոպանչիների արտահոսքը,
–տասնյոթերորդը խիզախորեն նետվում է թոնիրը ու հառնում որպես փյունիկ` գյուղացուն ցույց տալով, որ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք,
–տասնութերորդը շտապում է քուրսի նստել ու ողջ ձմեռն անցկացնել գյուղացու կողքին, տասնիններորդը թրիք է շարում ու աշնանացանի է մասնակցում,
–քսաներորդն արդեն տրակտորով սերմացու է կրում…
Ու էս ողջ պալատական «գլամուռը» հպարտորեն երգում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավների ժամանակ...
Վաղն էլ «այո» է երգելու, որ սահմանամերձ համայնքներն էլի մի տասնամյակ մնան նույն դժոխքի մեջ:
Խե՜ղճ սահմանամերձ, հանկարծ չլինի այնպես, որ քեզ էլ «աստղայինը տանի»:
Ուշադի՛ր եղիր, քեզ սահմանահերձության են տանում:
Կիմա Եղիազարյան
23.04.2024 ● 14:30
Փաշինյանը գիտի, որ ինքը դատվելու է, դրա համար էլ «մահապարտի» կարգավիճակով ձգտում է պահել իշխանությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա կործանել Հայաստանը, որպեսզի իրեն դատող չլինի։
23.04.2024 ● 13:57
Որպեսզի տարածքային զիջումները կանգնեցվեն, պետք է փոխվի վարվող քաղաքականությունը։ Որպեսզի փոխվի քաղաքականությունը, պետք է իշխանափոխություն լինի։ Լուծումը սա՛ է։ Ուրիշ լուծում չկա։
19.04.2024 ● 16:24
Նիկոլին մղում են հակառուսական քայլերի: Նիկոլը համաձայնել է Հայաստանը մանրադրամ սարքել աշխարհաքաղաքական խաղերում: Ու որպեսզի հանկարծ մտքով չանցնի շեղվել այդ գծից, գլխին մահակ են պահում՝ «ժողովրդավարության հետընթաց» թեմայով:
19.04.2024 ● 12:50
ԵՄ–ն հաչող տուզիկի կարգավիճակում է ուզում տեսնել Վրաստանին։ Հայաստանին էլ։ Նիկոլը համաձայնել է։ Վրաստանի իշխանությունը դիմադրում է։
18.04.2024 ● 17:50
Հիմա Նիկոլն ու իր դրսի տերերն անցնում են գործողությունների երկրորդ փուլին՝ ռուսական զորքին Հայաստանից դուրս բերելուն: Դա նշանակում է, որ հայաթափում են նախատեսել արդեն Հայաստանի համար: Ինչպես Արցախում:
18.04.2024 ● 16:16
Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվիների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:
26.04.2024 ● 19:18
26.04.2024 ● 14:18
26.04.2024 ● 14:15
26.04.2024 ● 14:12
26.04.2024 ● 12:50
26.04.2024 ● 12:21
26.04.2024 ● 12:05
26.04.2024 ● 11:50
26.04.2024 ● 11:44
26.04.2024 ● 11:18
26.04.2024 ● 11:06
26.04.2024 ● 09:36
26.04.2024 ● 09:31
26.04.2024 ● 09:20
26.04.2024 ● 09:10
26.04.2024 ● 08:59
26.04.2024 ● 08:57
26.04.2024 ● 08:54
26.04.2024 ● 08:31
26.04.2024 ● 08:26
26.04.2024 ● 08:03
26.04.2024 ● 07:56
26.04.2024 ● 07:07
26.04.2024 ● 06:28
25.04.2024 ● 20:35
25.04.2024 ● 19:54
«Աստղային» սահմանահերձություն