Աշխարհ

02.10.2015 10:55


Փարիզում հանդիպում են «նորմանդյան քառյակի» ղեկավարները

Փարիզում հանդիպում են «նորմանդյան քառյակի» ղեկավարները

Այսօր Փարիզի Ելիսեյան պալատում կայանալու է «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նախ կհանդիպեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները և կքննարկեն նաև Սիրիայի հակամարտության խնդիրը:

Այնուհետև Օլանդն առանձին հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

«Նորմանդյան քառյակի» համատեղ նիստում քննարկվելու են Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ ձեռք բերված արդյունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը