Աշխարհ

03.10.2015 10:00


Ֆրանսիան հույս ունի, որ Դոնբասից սպառազինությունը կհեռացվի հոկտեմբերի 3–ից

Ֆրանսիան հույս ունի, որ Դոնբասից սպառազինությունը կհեռացվի հոկտեմբերի 3–ից

Ֆրանսիան հույս ունի, որ Ուկրաինայի արևելքում ստեղծված ռազմաճակատի գծից 100 մմ տրամաչափից ցածր սպառազինությունը կսկսի հեռացվել այսօրվանից՝ հոկտեմբերի 3–ից։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած ասուլիսին՝ ամփոփելով «նորմանդյան քառյակի» հանդիպման արդյունքները։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի արևելքում անվտանգության խնդիրները՝ նկատի ունենալով, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները կսկսեն իրագործվել հոկտեմբերի 3–ից»,–նշել է Օլանդը։

Ֆրանսիացի առաջնորդը հավելել է, որ մինսկյան համաձայնության իրագործումը նախատեսվածից շատ ժամանակ կխլի։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ՊՆ–ից հայտարարել էին, որ նոր հրաձգարաններ են ստեղծվում ռազմական տեխնիկան այնտեղ տեղափոխելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը