Աշխարհ

12.10.2015 20:24


Սթիվեն Թայլերը կոչ է արել Դոնալդ Թրամփին չօգտագործել «Aerosmith»-ի «Dream On» երգը

Սթիվեն Թայլերը կոչ է արել Դոնալդ Թրամփին չօգտագործել «Aerosmith»-ի «Dream On» երգը

Աշխարհահռչակ «Aerosmith» ռոք խմբի ղեկավար Սթիվեն Թայլերը կոչ է արել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ չօգտագործել «Aerosmith»-ի «Dream On» երգը: Այս մասին տեղեկանցում է «Associated Press»-ը:

Ըստ աղբյուրի՝ Թայլերի իրավաբաններն արդեն երկրորդ նամակ-նախազգուշացումն են ուղարկել Թրամփին: Նամակում ասված է, որ Թրամփը չունի Թայլերի թույլտվությունը՝ օգտագործելու նրա «Dream On» կամ այլ երգերը, ինչը սխալ տպավորություն է ստեղծում, որ «Aerosmith»-ի ղեկավարն ինչ-որ կերպ կապված է կամ կողմ է արտահայտվում Թրամփի նախընտրական քարոզարշավին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը