Աշխարհ

14.10.2015 19:05


Կաբաևան կարող է հեռուստաշոու վարել

Կաբաևան կարող է հեռուստաշոու վարել

Գեղարվեստական մարմնամարզության համառուսական ֆեդերացիայի նախագահ Իրինա Վիներ-Ուսմանովան հայտարարել է, որ ռուսաստանյան Առաջին ալիքով շուտով մեկնարկելու է գեղարվեստական մարմնամարզության մասին հեռուստաշոու:

Ինչպես տեղեկացնում է «Р-Спорт»-ը, «Без страховки» նոր հեռուստաշոուի նկարահանումները մեկնարկելու են հոկտեմբերի 14-ին:

«Կլինեն զույգային ներկայացումներ, երբ կինը և տղամարդը վարժություններ են ցուցադրում, իսկ ես նստելու եմ ժյուրիի կազմում: Նախատեսվում է, որ հաղորդավարի դերում հանդես կգա Ալինա Կաբաևան: Սակայն ես դեռ չգիտեմ՝ պայմանավորվե՞լ են նրանք արդյոք», - հայտնել է Վիներ-Ուսմանովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը