Աշխարհ

16.10.2015 18:25


Իտալիայի Գերագույն դատարանը թույլատրել է պոռնոգրաֆիկ նյութեր դիտել ընդմիջմանը

Իտալիայի Գերագույն դատարանը թույլատրել է պոռնոգրաֆիկ նյութեր դիտել ընդմիջմանը

Ուշագրավ որոշում է կայացրել Իտալիայի Գերագույն դատարանը, համաձայն որի` աշխատավայրում ընդմիջման ժամանակ պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը չի կարող աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, քանի որ Իտալիայի քաղաքացիներն ընդմիջման ժամանակ կարող են զբաղվել ցանկացած գործողությամբ, որը բացասական ազդեցություն չունի կատարվող աշխատանքի արդյունավետության վրա և չի հակասում օրենքին:

Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, նման որոշումը կապված է վերջերս տեղի ունեցած դեպքի հետ, երբ «Fiat» գործարանի աշխատողին հեռացրել են աշխատանքից այն պատճառով, որ ընդմիջման ժամանակ պոռնոգրաֆիկ ֆիլմեր է դիտել:

Չհանդուրժելով գործարանի տնօրինության նման որոշումը՝ տղամարդը դիմել է դատարան` ապացուցելու, որ ընդմիջմանն իրավունք ունի զբաղվել այն ամենով, ինչը չի հակասում օրենքին: Սկզբում տեղական դատարանն օրինական է համարել աշխատանքից հեռացումը, սակայն Պալերմոյի Վերաքննիչ դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել:

Իսկ ահա մեկ այլ դեպքում, երբ «Fiat»-ի մեկ այլ աշխատողի բռնացրել են մարիխուանա ծխելիս, դատարանն օրինական է համարել տնօրինության որոշումը, քանի որ աշխատավայրում մարիխուանայի օգտագործումը բացասական է ազդում աշխատունակություն արդյունավետության վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը