Աշխարհ

19.10.2015 11:00


Իտալիայի ափերի մոտ ավելի քան 110 ներգաղթյալի են փրկել

Իտալիայի ափերի մոտ ավելի քան 110 ներգաղթյալի են փրկել

Միջերկրական ծովում՝ Իտալիայի ափերի մոտ, 113 մարդու են փրկել, որոնք փորձում էին ռետինե նավակով հասնել ափ։ «Reuters»–ի տեղեկացմամբ՝ 8 մարդ զոհվել է։

Նշվում է, որ շաբաթ օրն էլ Իտալիայի ռազմա–ծովային ուժերը 562 ներգաղթյալի էին փրկել, որոնք փորձում էին Եվրոպա հասնել 5 նավակով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի նավերը Լիբիայի ափերին 1,8 հազ ներգաղթյալի են փրկել։ Փրկարարական 6 գործողության արդյունքում ափ է հասցվել 1830 մարդ, որոնք տեղավորվել էին 4 մոտորանավակում և ռետինե 2 նավակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը