Աշխարհ

20.10.2015 19:10


Հելլոուինին հսկայական աստերոիդ կմոտենա Երկրին (տեսանյութ)

Հելլոուինին հսկայական աստերոիդ կմոտենա Երկրին (տեսանյութ)

Հոկտեմբերի 31–ին հսկայական 2015 TB145 աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով ռեկորդային՝ 499 հազ կմ մոտիկությամբ։ Դա հավասար է 1,3 անգամ Երկրից դեպի Լուսին ընկած հեռավորությունը հաղթահարելուն։

Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ ՆԱՍԱ–ին հղումով, աստերոիդի տրամագիծը, որը մեր մոլորակի ուղղությամբ է սլանում 35կմ/վրկ արագությամբ, կազմում է 280–620 մետր։ Աստղագետները վստահեցնում են, որ «տիեզերական ճամփորդը» որևէ վտանգ չի ներկայացնում։

Նշվում է, որ 9 տարվա ընթացքում ոչ մի աստերոիդ նման մոտիկությամբ չի անցել Երկրի կողքով։ Վերջին անգամ նման երևույթ է արձանագրվել 2006–ին. Երկրի կողքով աստերոիդը անցել է մինչև Լուսին ընկած տարածությունից շատ չնչին ավելի հեռավորությամբ։

Հաջորդ անգամ նման չափով աստերոիդ կանցնի մեր մոլորակի կողքով 2027–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը