Լրահոս

29.09.2010 15:13


Թուրքիայում մեծահարուստ հայ գործարարներ չկան

Թուրքիայում մեծահարուստ հայ գործարարներ չկան

-Չնայած ցեղասպանությունից հետո ստացած մեծ վնասներին, Ստամբուլի հայությունը որոշ չափով պահպանել էր իր կապիտալը, և համայնքում կային խոշոր գործարաներ, սակայն Թուրքիայի պետական քաղաքականությունը նրանց հանդեպ եղել է ոչ հանդուրժողական, և դրա ամենացայտուն օրինակն է 1942թ. կիրառված ունեցվածքի հարկը,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ստամբուլի հայ համայնքի խնդիրների մասին, ասել է թրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշել է, որ հարկի մասին օրենքում հստակ նշված է եղել, թե հարկատուները բաժանվում են քրիստոնյաների, մուսուլմանների, օտարահպատակների և կրոնափոխների. այսինքն՝ խախտվել են Լոզանի պայմանագրի կետը և սահմանադրության համապատասխան կետը, որով Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիները իրավահավասար են։ «Մինչդեռ մենք տեսնում ենք, որ 20-րդ դարի կեսերին Թուրքիայում քաղաքացիները հարկվում են ըստ իրենց էթնիկ և կրոնական պատկանելության»։

-Այդ ամենի հետևանքով հայկական բուրժուազիան՝ պոլսահայ մեծահարուստները, ըստ էության ոչնչացան։ Նրանք հարկ էին վճարում իրենց ունեցվածքի 250-ապատիկի չափով,-ասել է Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ այսօր համայնքում մեծ գործարարներ գրեթե չկան,-Ես 10 հոգի եմ հաշվել, և նրանք իրենց բիզնեսը ստեղծել են 50-ականներից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը