Աշխարհ

21.10.2015 17:03


Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Ասադի այցը Մոսկվա

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Ասադի այցը Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «CNN Turk»–ը։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդների քննարկման թեման եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա։

Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում։ Էրդողանը, մասնավորապես, անհանգստություն է հայտնել Հալեպի շրջանում առկա իրավիճակի կապակցությամբ և ընդգծել այն երկրների համագործակցության կարևորությունը, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։

Հիշեցնենք, որ Մոսկվա Ասադի աշխատանքային այցի մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 21–ին, երբ նա արդեն վերադարձել էր Դամասկոս։

Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ցանկություն էր հայտնել, որ Ասադը մնար Ռուսաստանում և «հանգիստ թողներ իր մարդկանց»։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»–ը։

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի կառավարությունն այլևս լեգիտիմ չէ, և մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ չի փոխվել։ Սիրիայում պետք է անցումային շրջան սկսվի, որը կապահովի Ասադի հրաժարականը»,–ասել է Դավութօղլուն։

Նրա կարծիքով Ասադի այցը Մոսկվա փաստում է ռուսական կառավարության կողմից բացահայտ աջակցության մասին։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Երանի՝ նա երկար մնար Մոսկվայում, որպեսզի Սիրիայի ժողովուրդը հանգիստ լիներ, կամ էլ նա կարող էր այնտեղ մնալ հավերժ, և այդ դեպքում կսկսվեր իսկական անցումային շրջանը»,–հավելել է Դավութօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը