Աշխարհ

23.10.2015 10:30


Մոլդովայի ձերբակալված վարչապետի տներից ռազմամթերք են գտել

Մոլդովայի ձերբակալված վարչապետի տներից ռազմամթերք են գտել

Մոլդովայի նախկին վարչապետ, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ֆիլատի տների խուզարկության ժամանակ դատախազները զենք ու ռազմամթերք են գտել, ինչպես նաև թանկարժեք ժամացույցներ և բանկային քարտեր։

«Հետաքննությունը դեռ պետք է ստուգի արժեքավոր իրերի ձեռք բերման օրինականությունը, բանկային քարտերում գումարների առկայությունն ու դրանց ծագումը»,–նշել է դատախազ Վիտալի Գալերուն։ Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս կստուգվեն նաև դուրսգրումները բանկային հաշիվներից և զենքի պահպանման թույլտվությունը։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Ֆիլատի տնից գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը