Աշխարհ

24.10.2015 11:51


Սոչի-Երևան չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռը վայրէջք է կատարել

Սոչի-Երևան չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռը վայրէջք է կատարել

Սոչի-Երևան չվերթն իրականացնող SU 5366 համարի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Արմենիա» միզազգային օդանավակայանում։ Վերջինը տեղեկացնում է, որ ինքնաթիռը Երևան է հասել գիշերը՝ 00.25-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին Սոչի-Երևան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանակին Երևան չէր հասել, «Աերոֆլոտ»–ից էլ հայտնել էին, որ չգիտեն՝ ինքնաթիռը որտեղ է. ժամանման ուշացման պատճառներն անհասկանալի են:

Օդանավերին իրական ժամանակում հետևող «flightradar24.com» կայքում էլ SU 5366 համարի չվերթի դիմաց գրված էր «unknown»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը