Աշխարհ

25.10.2015 17:14


Օդեսսայի քաղաքապետի ընտրություններին Սահակաշվիլին հեծանվով է գնացել (տեսանյութ)

Օդեսսայի քաղաքապետի ընտրություններին Սահակաշվիլին հեծանվով է գնացել (տեսանյութ)

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքապետի ընտրություններին գնացել է հեծանվով: Այս մասին հայտնում է «ria.ru»-ն։

Սահակաշվիլին հայտարարել է, որ իր համար չափազանց կարևոր պահ է, որովհետև Ուկրաինայում ինքն առաջին անգամ է քվեարկում: Նաև կոչ է արել Օդեսսայի բնակչությանն անպայման մասնակցել ընտրություններին։ Ինչպես նաև խոստացել է աշխատել և համագործակցել նորընտիր պաշտոնյաների հետ:

«Ճիշտ է՝ կան բացառություններ. ոմանց հետ աշխատելը հեշտ է, ոմանց հետ` դժվար: Կգտնվեն նաև այնպիսիք, որոնց հետ աշխատելն անհնար կլինի, բայց ճնշող մեծամասնության հետ կաշխատենք»,- ասել է նա:

Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 45 թեկնածու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը