Աշխարհ

28.10.2015 13:53


Սահակաշվիլին հայտարարել է Օդեսսայի քաղաքապետի ընտրությունների կեղծման մասին (տեսանյութ)

Սահակաշվիլին հայտարարել է Օդեսսայի քաղաքապետի ընտրությունների կեղծման մասին (տեսանյութ)

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քաղաքապետի ընտրությունները կեղծվել են։ Իբրև ապացույց՝ նա մի արձանագրություն է ներկայացրել և պնդել, որ դրանում նշված 306 ձայնը դարձվել է 506՝ հօգուտ Տրուխանովի։

Սահակաշվիլին հավելել է, որ այդպիսի արձանագրությունները մի քանիսն են։

«Մենք 2015 թվականում ենք հիմա գտնվում։ Եվ 2015թ. Օդեսսա քաղաքում մեկը մեկին գործում է ընտրական մի ռեժիմ, որը գործում էր մինչև նարնջագույն հեղափոխությունը, որը հենց նարնջագույն հեղափոխությանը հանգեցրեց Ուկրաինայում»,–ասել է Սահակաշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը