Աշխարհ

29.10.2015 14:07


Սիրիայի Գլխավոր շտաբից հայտնել են զինյալների կողմից փախստականների ճամբարը ոչնչացնելու մասին

Սիրիայի Գլխավոր շտաբից հայտնել են զինյալների կողմից փախստականների ճամբարը ոչնչացնելու մասին

Սիրիայի բանակի Գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբը հայտարարել է, որ Հոմսի արվարձաններից մեկում ահաբեկիչների ականանետային գնդակոծման հետևանքով ոչնչացվել է փախստականների տեղավորման կենտրոնը։

«Թեյր–Մաալյա շրջանում և Հոմսի արվարձանում ականանետային ուժգին գնդակոծությունների ընթացքում «Ահրար աշ–Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են փախստականների տեղավորման կենտրոնը»,– Այուբի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

Նրա տվյալներով՝ գնդակոծության հետևանքով զոհեր կան, որոնց թիվը ճշտվում է։

«Արձանագրվել է առնվազն 6 ինքնաշեն ֆուգասային ականի արձակում»,–հավելել է Այուբը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ԻՊ դիրքերին ՌԴ ավիացիայի կողմից հասցվող հարվածները սկսում են վերականգնել փախստականների բարոյական ուժերը, որոնք քաղաքացիական պատերազմի պատճառով ստիպված են թաքնվել երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը