Աշխարհ

03.11.2015 18:17


Բանգկոկի երկնքում կրկին ՉԹՕ է նկատվել (տեսանյութ)

Բանգկոկի երկնքում կրկին ՉԹՕ է նկատվել (տեսանյութ)

Անհայտ թռչող օբյեկտ է հայտնվել Բանգկոկի երկնքում։ Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ականատեսներին հաջողվել է նկարահանել Թայլանդի մայրաքաղաքի երկնքում հայտնված խոշոր կանաչ գունդը, որը բռնկվել և անհետացել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Բանգկոկում 4 մետր տրամագծով երկնաքար էր ընկել, ինչի մասին պաշտոնապես հայտնել էին Թայլանդի Աստղագիտության ազգային գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Իսկ ահա նոյեմբերի 2-ին ականատեսների կողմից նկարահանած անհայտ երկնային օբյեկտի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը