Աշխարհ

04.11.2015 12:52


Սինայում պայթյուն է որոտացել. A321–ի կործանման վայրի մոտակայքում

Սինայում պայթյուն է որոտացել. A321–ի կործանման վայրի մոտակայքում

Հյուսիսային Սինայի վարչական կենտրոն համարվող Էլ–Արիշ քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է «Reuters–ը»։

Պայթյունը որոտացել է ոստիկանական բաժանմունքի մոտ։ Իրավապահները հայտնում են 6 զոհվածի մասին։ 10–ն էլ վնասվածքներ է ստացել։

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել այդ տարածաշրջանում գործունեություն ծավալող խմբավորումներից մեկը։

Նշվում է, որ Էլ–Արիշ քաղաքը գտնվում է ռուսական «Airbus 321» օդանավի կործանման վայրի մոտակայքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը