Աշխարհ

04.11.2015 13:25


ՌԴ ԳՇ. ավիահարվածները ցույց տվեցին ԻՊ հովանավորների աջակցության անհեռանկարայնությունը

ՌԴ ԳՇ. ավիահարվածները ցույց տվեցին ԻՊ հովանավորների աջակցության անհեռանկարայնությունը

Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի հարվածները Սիրիայում գործող ահաբեկիչներին լուրջ կորուստներ են պատճառել և ցույց տվել ահաբեկիչների հովանավորներին՝ որքան անհեռանկար է նրանց աջակցությունը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապալովը:

Ըստ նրա` ՌԴ օդուժի գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կազմալուծել տևական ժամանակ ստեղծվող խմբավորումների ղեկավարման և մատակարարման համակարգը, կոտրել մարտական տրամադրվածությունը, ինչպես նաև համոզել ահաբեկիչների հովանավորներին, որ հետագա ֆինանսավորումն անհեռանկարային է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը