Աշխարհ

04.11.2015 14:37


Հալեպն ազատագրվել է պաշարումից

Հալեպն ազատագրվել է պաշարումից

Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից: Այս մասին հայտնում է «arevelk.am»–ը՝ հավելելով, որ Խանասերի շրջանում սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև մարտերի պատճառով ճանապարհը պաշարվել էր, ինչի հետևանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր. քաղաքում աննախադեպ կերպով թանկացել էին ուտելիքը, կենցաղային ապրանքները, ծառայությունները, ինչը մեծ հարված էր պատերազմի մեջ գտնվող բնակիչներին:

Հալեպի՝ «arevelk.am»–ի աղբյուրները քիչ առաջ հայտնել են, որ այսօր սիրիական բանակը ազատագրել է քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Ազատագրումը քաղաքում ընդունվել է ցնծությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը