Աշխարհ

04.11.2015 15:06


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական համագործակցությանը, Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի հերթական նիստին, առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Անթալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում։

Նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացած «աջակցության խմբի» նախարարական հանդիպումների արդյունքների համատեքստում։

Պուտինն Էրդողանին շնորհավորել է նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը