Լրահոս

06.11.2015 11:34


Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 10–ը դիմել է բժշկի

Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 10–ը դիմել է բժշկի

Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 5-ին Ռամենսկոյի օդանավակայանից Հայաստան ժամանեցին Տուլայի ՃՏՊ-ից տուժածներն ու տեղափոխվեցին զոհերի դիերը։ Ինքնաթիռը Երևանում վայրէջք կատարեց տեղի ժամանակով 22.11-ի սահմաններում:

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08.20-ի սահմաններում, ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրել են, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980 թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961 թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985 թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972 թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992 թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966 թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964 թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960 թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998 թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971 թ.):

Ժամը 08.18-ի դրությամբ ԲԿ-ում են գտնվել Ս. Մկրտչյանը, Ն. Երեմիշյանը, Կ. Սաֆարյանը, Ռ. Անտոնյանը և Կ. Մկրտչյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը