Աշխարհ

07.11.2015 11:10


Սպիտակ տունը մտադիր չէ դադարեցնել թռիչքները դեպի Եգիպտոս

Սպիտակ տունը մտադիր չէ դադարեցնել թռիչքները դեպի Եգիպտոս

ԱՄՆ–ը դեռ չի ծրագրում Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության դադարեցումը։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը։

Խոսնակը նշել է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել, սակայն թռիչքների չեղարկման հարցը դեռ չի քննարկվում։ Էռնեսթի խոսքերով՝ անվտանգության ուժեղացման նպատակով ուղեբեռների ստուգումները կընդլայնվեն։ Բացի այդ, Վաշինգտոնը ծրագրում է ստուգումներ անցկացնել իր արտասահմանյան գործընկերների օդանավակայաններում։

Նշենք, որ նոյեմբերի 6–ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն առաջարկել է դադարեցնել թռիչքները Եգիպտոս, քանի դեռ չեն բացահայտվել A321–ի կործանման պատճառները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է այդ առաջարկը։

«Ростуризм»–ի տվյալներով՝ ներկայումս Եգիտոսում 45 հազ մարդ է հանգստանում։ Ռուս բոլոր զբոսաշրջիկների տեղափոխումը մեկ ամիս կտևի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը