Աշխարհ

08.11.2015 18:14


Կալիֆորնիայի երկնքում ՉԹՕ է հայտնվել (լուսանկարներ)

Կալիֆորնիայի երկնքում ՉԹՕ է հայտնվել (լուսանկարներ)

Կալիֆորնիայի երկնքում խորհրդավոր պայծառ օբյեկտ է հայտնվել, որը Twitter–ի օգտատերերի շրջանում տարաձայնությունների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։

Հարյուրավոր ականատեսներ սոցիալական ցանցում հրապարակել են երկնագույն պոչով շողացող գնդի լուսանկարները։ Եվ օգտատերերը սկսել են քննարկել՝ հրթիռ էր դա, երկնաքար, թե՞ եկել էր այլ մոլորակից։

Միաժամանակ, զինվորականներն արդեն իսկ հաստատել են, որ Կալիֆորնիայի երկնքում հայտնված ՉԹՕ–ն ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից «Թրայդենթ–2» հրթիռի փորձարկման արդյունք է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը