Աշխարհ

09.11.2015 15:25


Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել. հարազատները պնդում են՝ սպանել են

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել. հարազատները պնդում են՝ սպանել են

Ադրբեջանական բանակում զինծառայող է ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «haqqin.az»-ը։ Թովուզի N զորամասում ինքնասպան է եղել 19-ամյա Մուհամմեդ Սիրիջլին։ Թեև նրա հարազատները պնդում են, որ Մուհամմեդին իրականում սպանել են։

«Դիահերձարանում մենք նրա մեջքին հրազենային 3 վերք ենք տեսել։ Ինչպե՞ս կարող էր նա կրակել իր մեջքին»,-ասել է Մուհամմեդի քեռին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը