Աշխարհ

09.11.2015 20:00


Եգիպտոսի փոխարեն Թուրքիա մեկնած զբոսաշրջիկներին հրաժարվում են տեղավորել հյուրանոցում (տեսանյութ)

Եգիպտոսի փոխարեն Թուրքիա մեկնած զբոսաշրջիկներին  հրաժարվում են տեղավորել հյուրանոցում (տեսանյութ)

14 զբոսաշրջիկ, այդ թվում՝ մեկ երեխա, արդեն մեկ օր է՝ չեն կարողանում իջևանել Թուրքիայում։ ՌԴ–ից հանգստի մեկնածները «LifeNews»–ին հայտնել են, որ դեպի Եգիպտոս թռիչքների ժամանակավորապես արգելումից հետո «Sunmar» տուրօպերատորը փոխել է իրենց ուղեգրերը. զբոսաշրջիկները մեկնել են թուրքական Սիդե, որտեղ պետք է տեղավորվեին «The Sense Deluxe» հյուրանոցում։ Սակայն Թուրքիա ժամանելուց հետո ռուսներին ասել են, որ հյուրանոցը գերլցված է։ Միայն այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները փակել են ավտոբուսի ճանապարհը, «Օդեոն տուրի» ներկայացուցիչները համաձայնել են նրանց տանել կանխորոշված հյուրանոց։

«Ավտոբուսից իջնելուց հետո մեզ պահակախումբ դիմավորեց, որն այդպես էլ չթողեց՝ շարժվենք դեպի հյուրանոց,–պատմել է զբոսաշրջիկներից մեկը,– մինչև գիշերվա 2–ը մենք կանգնած էինք ճանապարհին»։

«Օդեոն տուրը» խոստացել է, որ առավոտյան խմբին կտեղավորեն նախապես որոշված «The Sense Deluxe» հյուրանոցում։ Միայն դրանից հետո ռուսները համաձայնել են գիշերել մեկ այլ հյուրանոցում։

«Մեզ խոստացել էին, որ խնդիրը կլուծվի վաղ առավոտյան. մենք ժամը 9.00–ից նստած ենք հյուրանոցի ֆոյեում, բայց մեզ ոչ ոք չի մոտեցել»,–պատմել են զբոսաշրջիկները։

Գործակալությունից հայտնել են, որ փորձում են կապ հաստատել տուրօպերատորի հետ, որն ամրագրել է հյուրանոցի համարները, սակայն «Sunmar»–ի ներկայացուցիչները մի ամբողջ օր չեն պատասխանել հեռախոսազանգերին։

«Մենք ողջ գումարը փոխանցել ենք, տուրօպերատորը հաստատել է, որ վճարումն արվել է, իսկ թե ինչի հետ է կապված ստեղծված իրավիճակը, չգիտենք»,– ասել են տուրիստական գործակալությունում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով տուրօպերատորներին և տուրգործակալներին խորհուրդ է տրվում խուսափել ռուսներին Եգիպտոսի տոմսեր վաճառելուց։ Բացի այդ, ըստ փաստաթղթի, կառավարությունը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի Եգիպտոսի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին և նրանց ուղեբեռները Ռուսաստան տեղափոխելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը