Աշխարհ

10.11.2015 10:10


Պեսկովը մեկնաբանել է WADA–ի զեկույցը՝ թեթև ատլետիկայում դոպինգ օգտագործելու վերաբերյալ

Պեսկովը մեկնաբանել է WADA–ի զեկույցը՝ թեթև ատլետիկայում  դոպինգ օգտագործելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է թեթև ատլետիկայում դոպինգ օգտագործելու վերաբերյալ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) զեկույցին։

Ավելի վաղ, «InsideTheGames»–ի փոխանցմամբ, WADA–ն մեղադրել էր ՌԴ–ին դոպինգի կանոնավոր օգտագործումները թաքցնելու մեջ և խորհուրդ տվել հեռացնել Ռուսաստանին IAAF–ի հովանու ներքո իրականացվող մրցումներից։

Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը հայտարարել էր, որ ռուս մարզիկները դոպինգի որոշ տեսակներ են օգտագործել ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի կարգադրությամբ։ Հանձնաժողովը նաև եզրակացրել էր, որ Անվտանգության դաշնային ծառայությունն է միջամտել Մոսկվայում հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայի աշխատանքին։

«Մենք գիտենք այդ մասին ԶԼՄ–ից։ Առաջին հերթին մենք հիմնվում ենք այն հաղորդագրությունների վրա, որոնք արվել են մեր Սպորտի նախարարության կողմից։ Սա Կրեմլի օրակարգային հարցը չէ. հարկավոր է դիմել Սպորտի նախարարությանը, որն իր դիրքորոշումն արդեն հայտնել է»,–Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը