Աշխարհ

11.11.2015 14:35


«Airbus 319»–ը ճաքած ապակու պատճառով վթարային վայրէջք է կատարել

«Airbus 319»–ը ճաքած ապակու պատճառով վթարային վայրէջք է կատարել

Ռուսաստանի Խաբարովսկի օդանավակայանում Խաբարովսկ-Կամչատկա չվերթն իրականացնող «Airbus A319-111» օդանավը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեին։

Նշվում է, որ օդանավը վթարային վայրէջք է կատարել օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով։

Տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք էլ օրերս Հայաստանում էր գրանցվել։ «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի՝ լույս 4-ի գիշերը Երևան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել էր օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը