Աշխարհ

11.11.2015 20:20


Ամերիկուհին բակում անհայտ կենդանու մարմին է գտել (լուսանկար, տեսանյութ)

Ամերիկուհին բակում անհայտ կենդանու մարմին է գտել (լուսանկար, տեսանյութ)

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Ջիաննա Փեփփոնին իր բակում անհայտ կենդանու մարմին է գտել։ Կինը լուսանկարել է գտածոն և տեղադրել համացանց։

«Ֆեյսբուքի» օգտատերերի կարծիքները տարբերվել են. ոմանք նույնիսկ գրել են, որ այն այլմոլորակայինի մնացորդ է։

«Ես լսեցի, որ բակում ինչ–որ մեկը ճչաց, և վազեցի փողոց։ Այնտեղ վարդագույն ու թաց մի սոսկալի էակ էր ընկած»,– ամերիկուհու խոսքերն է մեջբերում «Daily Mail»–ը։

«Ֆեյսբուքի» օգտատերերը նկարում նկատել են չզարգացած աչքեր և վերջույթների սաղմեր։ Վարդագույն էակը պատված է եղել թափանցիկ ընկերքով։ Ոմանք այն եղնիկի կամ այծյամի թերզարգացած սաղմ են համարել. նման կենդանիներ շատ կան Կալիֆոռնիայում։

«Հավանաբար, հղի էգին ինչ–որ բան խիստ վախեցրել է, որի պատճառով էլ կենդանին վաղաժամ ծնել է»,–գրել է «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը