Աշխարհ

12.11.2015 14:38


Հրապարակվել են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Հրապարակվել են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Թուրքիայի ԿԸՀ–ն հրապարակել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Դրանց մասնակցել է 56 մլն 949 հազար 009 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցողների 85,23%–ը:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 317 պատգամավորական մանդատ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ 134, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 59 և «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 40:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը