Աշխարհ

12.11.2015 16:15


Սիրիական բանակը մոտենում է Փալմիրային (տեսանյութ)

Սիրիական բանակը մոտենում է Փալմիրային (տեսանյութ)

Սիրիական բանակը Փալմիրայից 20 կմ հեռավորության վրա է։ Զորքերը դանդաղ առաջանում են՝ զինյլաներին ստիպելով նահանջել դեպի հնագույն քաղաք։ Կառավարական ուժերն արդեն պատրաստվում են գրոհել այդ ուղղությամբ։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Փալմիրա լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորություն է առաջացել Հալեպի շրջանում արձանագրված հաջողություններից հետո։ Ռուսական ավիացիայի աջակցությամբ Քվեյրիսի օդակայանի ապաշրջափակումն ուղիղ ճանապարհ է բացել կառավարական ուժերի համար դեպի ահաբեկիչների մայրաքաղաք Ռաքքա։

Վերջին օրվա ընթացքում ռուսական օդաչուներն 85 ռազմական թռիչք են իրականացրել՝ հարվածներ հասցնելով գրոհայինների 300 օբյեկտի։ Արդյունքում՝ կանխվել են զինված ահաբեկիչների տեղափոխումները Հալեպ, Իդլիբ և Համա։

Քվեյրիսը շրջափակումից հանելուց հետո ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովին են մոտեցել արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցները, որոնց հետաքրքրել է՝ ինչ նպատակներ է Մերձավոր Արևելքում իր առջև դրել ՌԴ–ն։

«Մեզ համար հնարավորություն է ընձեռվել տեսնել՝ ինչպես է գործում ՌԴ ավիաբազան, զգալ մարտական աշխատանքի կենդանի զարկերակը»,–ասել է իսպանական «TVE» հռուստաալիքի թղթակից Լուիս Պերեսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը