Աշխարհ

12.11.2015 22:44


Երիտասարդ ամերիկուհիներն ավելի հաճախ են նախընտրում ապրել ծնողների հետ

Երիտասարդ ամերիկուհիներն ավելի հաճախ են նախընտրում ապրել ծնողների հետ

Ավելի ու ավելի շատ երիտասարդ ամերիկուհիներ են նախընտրում ապրել իրենց ծնողների կամ այլ ազգականների հետ։ Այս մասին գրում է «Associated Press»–ը՝ «Pew Research Center»–ի հետազոտությանը հղումով։

Փորձագետներն ուսումնասիրել են ԱՄՆ մարդահամարի տվյալները և եզրակացրել, որ 2014թ. ամերիկուհիների 36,4%–ը 18–34 տարեկանում ապրել է ծնողների կամ այլ բարեկամների հետ։ Ընդ որում՝ երիտասարդ բնակչուհիների 42,8%–ն է ապրել ծնողների կամ այլ հարազատների հետ։ Դա 1940-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Այն ժամանակ ընտանիքի հետ էր նախընտրում ապրել ԱՄՆ բնակչուհիների 36,2%–ը։

Նշվում է, որ 2000–ից հետո աղջիկներն ու պատանիներն ավելի հաճախ են սկսել մնալ տանը կամ տուն վերադառնալ։ Այդ միտումը կտրուկ ակտիվացել է տնտեսական անորոշության պատճառով, որն առաջացել էր 2000թ. վերջին բնակշուկայի կոլապսի և ռեցեսիայի հետևանքով։ Նպաստող գործոններից մեկն էլ դարձել է էթնիկ բազմազանության ուժգնացումը նշված տարիքային խմբում, որն էլ իր հետ բերել է ընտանիքի հետ ապրելու ավանդույթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը