Աշխարհ

13.11.2015 10:46


«Fox News». «А321 օդանավում թայմեր է տեղադրված եղել»

«Fox News». «А321 օդանավում թայմեր է տեղադրված եղել»

Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանման գործը հետաքննող քննիչները հայտնել են, որ օդանավում թայմեր է տեղադրված եղել՝ 2 ժամ հաշվարկով։ Այս մասին տեղեկացնում է «Fox News»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սակայն կոնկրետ չի նշվել՝ այդ տվյալները ստացվել են ահաբեկիչների զրույցները գաղտնալսելո՞ւց, թե՞ օդանավի մասերն ուսումնասիրելուց հետո։

Ասվում է միայն, որ նախնական տվյալներով՝ պայթուցիկը տեղադրված է եղել վառելիքի բաքի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը