Աշխարհ

15.11.2015 14:05


Պուտին. «Ահաբեկչությանը հաղթել հնարավոր է ուժերը միավորելով միայն» (տեսանյութ)

Պուտին. «Ահաբեկչությանը հաղթել հնարավոր է ուժերը միավորելով միայն» (տեսանյութ)

G20 գագաթաժողովին մասնակցելու համար Թուրքիա է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես և սպասվում է, հանդիպման գլխավոր թեման միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամն է լինելու։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։

Այս գագաթաժողովը տեղի է ունենում Փարիզում արյունալի ահաբեկչությունների շարքից մեկ օր անց, ինչի կապակցությամբ G20–ի կազմակերպիչները չեղարկել են մասնակիցների համար նախանշված համերգն ու այլ տոնական միջոցառումները։

Մինչ այդ, «ԲՌԻԿՍ» երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը Պուտինը սարսափելի է անվանել Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները։

«Անհրաժեշտ է գործել ՄԱԿ–ի կանոնակարգին համապատասխան՝ հենվելով միջազգային նորմերի վրա և հարգելով յուրաքանչյուր պետության իրավունքը և օրինական շահերը»,–ասել է Պուտինը՝ հավելելով, որ ահաբեկչությանը հաղթել և ներգաղթյալներին օգնել հնարավոր է բոլոր ջանքերը միավորելով միայն։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ահաբեկչության սպառնալիքի դեմ կարելի է պայքարել միջազգային հանրության ջանքերը միավորելով»,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը