Աշխարհ

16.11.2015 09:45


Ստամբուլում ձերբակալել են 5 ենթադրյալ ահաբեկչի

Ստամբուլում ձերբակալել են 5 ենթադրյալ ահաբեկչի

Թուրքիայում ձերբակալել են 5 մարդու, որոնք, իշխանությունների ենթադրմամբ, ահաբեկչություն էին նախապատրաստում Ստամբուլում։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Ենթադրվում է, որ նոյեմբերի 13–ին կալանավորված այդ անձինք մտադիր էին թուրքական մայրաքաղաքում ահաբեկչություն իրականացնել Փարիզի գրոհների օրը։

Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով՝ Փարիզի ահաբեկչությունների զոհ է դարձել 132 մարդ։ Նախագահ Ֆրանսուա Օլանդն արտակարգ դրություն է հայտարարել, ուժեղացված է սահմանային վերահսկողությունը։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը