Աշխարհ

16.11.2015 09:55


Իրաքը նախազգուշացրել է Ֆրանսիային հնարավոր ահաբեկչությունների մասին գրոհներից մեկ օր առաջ

Իրաքը նախազգուշացրել է Ֆրանսիային հնարավոր ահաբեկչությունների մասին գրոհներից մեկ օր առաջ

Իրաքի հետախուզության պաշտոնական ներկայացուցիչները նախազգուշացրել են կոալիցիայի երկրներին «Իսլամական պետության» զինյալների ծրագրած գրոհների մասին Փարիզի ահաբեկչություններից մեկ օր առաջ։

«Associated Press»–ի փոխանցմամբ՝ չնայած զգուշացմանը, որ երկրում ծայրահեղական խմբավորում է գործում, որը մեծ ահաբեկչություն է նախատեսում մոտ ժամանակներում, ֆրանսիական կողմին ներկայացված փաստաթղթում կայանալիք գրոհների մասին որևէ այլ մանրամաս չի նշվել։

Ֆրանսիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ իր երկրի հետախուզությունը նման բովանդակությամբ բազմաթիվ նամակներ է ստանում ամեն օր։

Ավելի վաղ էլ Իրաքը հաղորդել էր, որ Փարիզում իրականացված գրոհների մասին Ֆրանսիան, ԱՄՆ–ն ու Իրանը հետախուզական տվյալներ են ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը