Աշխարհ

17.11.2015 10:10


Հարվարդը տարհանվել է ռումբի մասին ահազանգից հետո

Հարվարդը տարհանվել է ռումբի մասին ահազանգից հետո

Հարվարդի համալսարանի չորս մասնաշենք տարհանվել է ռումբի առկայության մասին հաղորդագրություն ստանալուց հետո։

Ուսումնական մասնաշենքերը տեղակայված են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի կամպուսում։

Համալսարանի տնօրինությունից հայտնել են, որ տարհանվել են Գիտական կենտրոնում, Հյուսիսային, Էմերսոն և Թայլեր սրահներում գտնվող մարդիկ։ Նաև սահմանափակվել է մարդկանց մուտքը կամպուս, այնտեղ տեղակայված ուսումնական հաստատություններ և հանրակացարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը