Աշխարհ

19.11.2015 18:23


Ձերբակալվել է մոլագարը, որը սպանում էր Մոսկվայի թափառաշրջիկներին

Ձերբակալվել է մոլագարը, որը սպանում էր Մոսկվայի թափառաշրջիկներին

ՌԴ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որին կասկածում են 10 մարդու սպանության մեջ։ Վերջինները մոսկվացի թափառաշրջիկներ են եղել։

«Այսօր Ռոստովյան շրջանում ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ աշխատողներն այդ շրջանի և ՌԴ ԱԴԾ–ի իրենց գործընկերների հետ ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի 18-ամյա բնակչի, որին կասկածում են առանձնակի դաժանությամբ իրագործած հանցագործութունների մեջ»,–հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

ՆԳՆ տվյալներով՝ 2013–2015թթ. Մոսկվայի տարածքում նա 10 թափառաշրջիկի է սպանել։

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածով։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը կալանավորի ապօրինի գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ գտնելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը