Աշխարհ

20.11.2015 18:20


«Air France»–ը Փարիզի գրոհներից հետո կորցրել է իր հաճախորդների մի մասին

«Air France»–ը Փարիզի գրոհներից հետո կորցրել է իր հաճախորդների մի մասին

Փարիզում նոյեմբերի 13–ի ահաբեկչությունից հետո «Air Francе» ավիաընկերությունը կորցրել է իր հաճախորդների մի մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ նշելով, որ դեռ հնարավոր չէ գնահատել կորուստների ծավալը։

Ավիաընկերությունում գործակալության աղբյուրը հայտարարել է, որ հասկանում է՝ ողբերգական այդ իրադարձությունը չէր կարող հետևանքներ չունենալ։

Հայտնի է դարձել նաև, որ փարիզյան ահաբեկչությունից հետո կորուստներ է կրել տեղի զբոսաշրջությունը. մասնավորապես, նշվում է 3 մլրդ դոլար վնասի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը