Աշխարհ

21.11.2015 09:42


Պարզվել է Փարիզում իրեն պայթեցրած 2–րդ ահաբեկչի ինքնությունը

Պարզվել է Փարիզում իրեն պայթեցրած 2–րդ ահաբեկչի ինքնությունը

Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած երկրորդ ահաբեկչի ինքնությունը։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նա էլ իր հանցակցի նման երկիր էր ժամանել Հունաստանով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին ահաբեկչի ինքնությունը պարզվել էր պայթյունից նրա պոկված մատի միջոցով։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13–ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքի զոհ է դարձել 130 մարդ, ևս 350–ը՝ վիրավորվել։ Ահաբեկիչներից 6–ը պայթեցրել էր իրեն, 7–րդին սպանել էին հատուկջոկատայինները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը