Լրահոս

22.11.2015 12:22


Բելգիան հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների 3–րդ կասկածյալի անունը (տեսանյութ)

Բելգիան հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների 3–րդ կասկածյալի անունը (տեսանյութ)

Բելգիայի ոստիկանությունը հրապարակել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով անցնող 3–րդ կասկածյալի անունը՝ 39-ամյա մարոկացի Լազեզ Աբրամի։ Նա Բելգիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է սեփական ավտոմեքենայի ղեկին։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արյան հետքեր։

Կասկածյալի տանը խուզարկություն է կատարվել, ինչի արդյունքում ոստիկանները մի քանի միավոր զենք են գտել, սակայն պայթուցիկ չի հայտնաբերվել։ Այս մասին գրում է «РИА Новости»–ն։

«Россия 24»–ն էլ տեղեկացնում է, որ Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում են նաև Բելգիայի հատուկ ծառայութունները։ Հայտարարված է ահաբեկչության սպառնալիքի վտանգավորության գերագույն աստիճան։ Բելգիայում փակվում են ակումբները, սրճարանները և ռեստորանները։ Բրյուսելում այս գիշեր չի գործել մետրոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը