Աշխարհ

24.11.2015 13:43


Սիրիայում ռուս լրագրողներ են վիրավորում ստացել (տեսանյութ)

Սիրիայում ռուս լրագրողներ են վիրավորում ստացել (տեսանյութ)

Սիրիայում ռմբակոծվել է ռուս լրագրողների ավտոմեքենան։ Նրանցից երեքը վիրավորվել է։

Լրագրողներն ուղևորվելիս են եղել Սիրիայի կառավարական բանակի առաջապահ դիրքեր, որոնք գտնվում են Դագմաշլիա բնակելի տարածքի մոտ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը։

Դեպքից հետո ռուս լրագրողների ամբողջ խումբը վերադարձել է Հմեյմիմի ավիաբազա, որտեղ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Հայտնի է դարձել, որ վիրավորված լրագրողներից մեկը՝ Ռոման Կոսարևը, «RT» հեռուստաալիքի թղթակիցն է Սիրիայում։ Տուժել է նաև ՏԱՍՍ-ի թղթակից Ալեքսանդր Ելիստրատովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը