Աշխարհ

28.11.2015 09:40


Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել

Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներին անօրինական կերպով Հունաստան տեղափոխող նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Խորտակման հետևանքով զոհվել է աֆղան 4 երեխա: Նավում ևս 51 մարդ է եղել՝ սիրիացիներ և աֆղաններ, որոնք փրկվել են:

Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2015թ. Միջերկրական ծովով Եվրոպա է ներթափանցել ավելի քան 704 հազար ներգաղթյալ, զոհվել է 3,2 հազարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը