Լրահոս

02.12.2015 22:19


Կոմիտասի պողոտայում բախվել են «Opel Vectra B» մակնիշի և «Peugeot» մակնիշի ավտոմեքենաները

Կոմիտասի պողոտայում բախվել են «Opel Vectra B» մակնիշի և «Peugeot» մակնիշի ավտոմեքենաները

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Opel Vectra B» մակնիշի 34 VT 311 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1973 թ.) և «Peugeot» մակնիշի 47 ZD 007 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1991թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. (1979թ.), Դ. (2004թ.) և Նանե ( 2008թ.) Ավետյանները տեղի ուժերով տեղափոխվել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար, այնուհետև Դ. և Ն. Ավետյանները տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները Ա.Կ.-ին, Ա.Ե.-ին և «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Է.-ին (1996թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը