Աշխարհ

05.12.2015 10:42


ՄԱԿ. ծովով ԵՄ է ժամանել ավելի քան 890 հազ ներգաղթյալ

ՄԱԿ. ծովով ԵՄ է ժամանել ավելի քան 890 հազ ներգաղթյալ

2015–ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 893 հազ ներգաղթյալ։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից։

Վերջինի տվյալներով՝ այդ ճանապարհով ամենաշատը ներգաղթյալներ ու փախստականներ է ընդունել Հունաստանը։ Տարվա սկզբից մինչև դեկտեմբերի 4 այդ երկիր է ժամանել 763 հազ մարդ, որոնց հիմնական մասը սիրիացիներ են (ավելի քան 388 հազ), աֆղաններ (ավելի քան 142 հազ) և իրաքցիներ (ավելի քան 44 հազ)։ Իտալիա 2015–ի սկզբից ժամանել է 143 հազ մարդ, որոնց մեծ մասը՝ էրիթրեացիներ (38 հազ), նիգերացիներ (19,5 հազ) և սոմալացիներ (11 հազ

Նշենք, որ խոսքը միայն ծովով ԵՄ երկրներ պաշտոնապես արձանագրված ժամանումների մասին է։ Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում նշված չէ այն ներգաղթյալների թիվը, որոնք ԵՄ են ժամանել Թուրքիայի տարածքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը