Աշխարհ

07.12.2015 12:12


Վենեսուելայի ընտրություններում հաղթում է ընդդիմությունը (տեսանյութ)

Վենեսուելայի ընտրություններում հաղթում է ընդդիմությունը (տեսանյութ)

Վենեսուելայի ընդդիմադիր Դեմոկրատական միասնության դաշինքը հաղթում է նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում Ազգային ընտրական խորհրդի առաջին արդյունքները։

Ըստ այդմ՝ Դեմոկրատական միասնության դաշինքը ստանում է 99 տեղ Ազգային ասամբլեայում, իսկ Վենեսուելայի միացյալ սոցիալիստական կուսակցությունը՝ 46։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը 74,25% է կազմել։

Այսպիսով, հանգուցյալ Ուգո Չավեսի հետևորդների քաղաքական հակառակորդները 15 տարվա մեջ առաջին անգամ մեծամասնություն կկազմեն հարավամերիկյան երկրի օրենսդիր մարմնում, որտեղ նիստ կգումարի 167 պատգամավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը